Վերին Լարսին այլընտրանք է մշակվում, ասել է վարչապետը

19.12.2016 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նոր տրանսպորտային սխեմաներ մշակելու եւ Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքային տարբերակներ գտնելու ուղղությամբ:

Այս մասին վարչապետն ասել է Հայաստանի 10 խոշոր ներկրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհը թույլ կտա ներկրումն ու արտահանումը կազմակերպել առավել նպաստավոր պայմաններում եւ կանխատեսելի ժամանակահատվածում:  

Վարչապետը նախօրեին հանդիպել է նաեւ Հայաստանի 10 խոշոր արտադրող-արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը նախատեսում է մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել եւ վերացնել վարչարարության խոչընդոտները:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը հետեւողական է լինելու բարձրացված խնդիրների լուծմանը եւ չափազանց կարեւորում է Հայաստանում արտահանմանը միտված արտադրական ընկերությունների գործունեությունը:

Դիտում՝ 20275

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW