ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) ամանորյա օրերին` դեկտեմբերի 23-ից հունվարի 8-ը կխստացնի վերահսկողությունը առեւտրի կենտրոններում` ընտրանքային կարգով պարենային ապրանքների խանութներում իրանացնելով հսկողական շրջայցեր: Ինչպես հայտնել են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից, շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն` արդյոք իրացվող սննդամթերքը (հատկապես` արագ փչացող) համապատասխանում է պիտանիության ժամկետին եւ պահպանման պայմաններին ներկայացվող պահանջներին: «Անհամապատասխանութան դեպքում, տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով, պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից եւ կոչնչացվի: Ըստ տարածաշրջանների՝ տեղերում կձեւավորվեն նաեւ աշխատանքային խմբեր՝ մսի վաճառքի կետերում հսկողություն սահմանելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:ՍԱՊԾ-ն կոչ է անում սպառողներին ժամկետանց, առանց մակնշման կամ ցանկացած այլ թերություններով սննդամթերք հայտնաբերելու դեպքում ահազանգել ծառայության թեժ գծին՝ 010 20-60-40 հեռախոսահամարով (այն գործում է շուրջօրյա), կամ ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում-բողոք եւ, հնարավորության դեպքում, խախտումը հավաստող լուսանկար` նշելով`- իրացման կետի հասցեն,- արտադրողի եւ/կամ իրացման կետի ամբողջական անվանումը,- բողոքի, հայտնաբերված անհամապատասխանության նկարագրությունը,- կցելով լուսանկար/տեսանյութ:ՍԱՊԾ-ի պաշտոնական էջում (snund.am) «Սպառող» եւ «Դիմում-բողոք» բաժիններում կարելի է գտնել ծառայությանը դիմելու օրինակելի ձեւը: Tweet Դիտում՝ 3497