Ադրբեջանում ուժի մեջ է մտել “Ավանդների ապահովագրման մասին” օրենքը

22.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Ադրբեջանում ուժի մեջ է մտել “Ավանդների ապահովագրման մասին” օրենքը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդը, Ապահովագրման հիմնադրամի անդամ հանդիսացող բանկերը պետք է կատարեն 10 հազար մանաթի միանվագ անդամավճար: Բանկերի օրացույցային վճարումներն առաջին տարում կկազմեն ապահովագրված միջին օրական ավանդների մնացորդի 0.15%-ը, հետագա տարիներին` 0.125%:

Ընդ որում, եթե Հիմնադրամի ապահովագրման պահուստները հասնեն ապահովագրված ավանդների ծավալի 5%-ին, ապա Հոգաբարձուների խորհորդը կարող է որոշում կայացնել օրացույցային վճարումների սակագների իջեցման, կամ էլ դրանք ընդհանրապես դադարեցնելու մասին:

Օրենքը նախատեսում է նաեւ մի շարք սահմանափակումների կիրառում: Մասնավորապես, այն ավանդները, որոնց տոկոսներն 1.8 անգամ կգերազանցեն ԱԱԲ հաշվարկային տոկոսադրույքի չափը, չեն ապահովագրվելու` համարվելով ռիսկային:

Մինչեւ 2008 թ. հունվարի 1-ը 4 հազար մանաթի ավանդները փոխհատուցվելու են ամբողջ ծավալով: Մինչեւ 2010 թ. հունվարի 1-ը ամբողջովին փոխհատուցվող ավանդի գումարը կաճի մինչեւ 6 հազար մանաթ, իսկ 2010 թվականից սկսած այն կկազմի 8 հազար մանաթ:

 

Դիտում՝ 8700
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW