Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մարզերում սկսում է իրականացնել ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվող անվճար բիզնես դասընթացների ծրագիր: Բանկում նշել են, որ հերթական դասընթացները կանցկացվեն Լոռու մարզի ՓՄՁ ներկայացուցիչների համար դեկտեմբերի 14-ին եւ 15-ին Վանաձորում՝ ներառելով «Դրամական հոսքերի կառավարում» եւ «Ֆինանսական որոշումների կայացում» թեմաները:Բանկի կողմից իրականացվող այս դասընթացներին կարող են մասնակցել Լոռու մարզի բոլոր փոքր եւ միջին ձեռնարկությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները, որոնք ցանկություն ունեն բարելավելու իրենց բիզնեսի կառավարման հմտությունները՝ անկախ այն բանից, նանկի հաճախորդ են, թե ոչ: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կարեւորում է գործընկերային հարաբերությունների ստեղծումը եւ զարգացումն իր հաճախորդների հետ եւ նպատակ ունի շարունակաբար ընդլայնելու իր ներկայությունը բիզնես ուսուցման ոլորտում՝ օգնելով փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ էլ ավելի լավ կառավարելու իրենց բիզնեսը»,- ասված է հաղորդագրությունում: Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ 010 318888 (81-85, 81-49) հեռախոսահամարով: Tweet Դիտում՝ 6023