Անհատ ձեռնարկատերերը հարկային արտոնություններ կստանան

08.12.2016 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անհատ ձեռնարկատերերն ու որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձիք կազատվեն եկամտահարկի ու սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից:

Վերոնշյալ արտոնությունը բխում է «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծից, որն այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` անհատ ձեռնարկատերերի, նոտարների եւ ինքնազբաղված անձանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների՝ որպես կուտակային հատկացումներ` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքի ապահովում, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից իրականացված՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ապահովում:

Դիտում՝ 6246

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW