Վարչապետը կհանդիպի բանկիրների ու գործարարների հետ
08.12.2016 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է հաջորդ շաբաթվա ընթացքում առանձին հանդիպումներ կազմակերպել խոշոր բանկերի եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ հանդիպումները պետք է լինեն 10 խոշոր հարկ վճարողների, արտադրողների, արտահանողների, ներմուծողների եւ բանկերի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն նշված ոլորտների ներկայացուցիչների առջեւ կանգնած խնդիրները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: