ՊԵԿ-ն ու բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով

08.12.2016 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին հանձնարարել է դեկտեմբեր եւ հունվար ամիսներին աշխատել նաեւ ոչ աշխատանքային օրերին՝ ելնելով տոներին սպասվող ծանրաբեռնվածությունից:

Վարչապետն ընդգծել է, որ պետք է ապահովել մաքսային ծառայությունների անընդհատությունն ու որակը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ արտակարգ ռեժիմով աշխատելը հնարավորություն կտա հասկանալ խնդիրներն ու անելիքները:
 
ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավարին վարչապետը խնդրել է հետեւել շաբաթ եւ կիրակի օրերին բանկերի աշխատանքի ապահովմանը:
 
Խոսքն ուղղելով ՏՄՊՊՀ նախագահին` Կարեն Կարապետյանը հանձնարարել է տոներին ընդառաջ ուշադրություն դարձնել գների հնարավոր անհարկի աճին:

Դիտում՝ 24153

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW