Անելիք Բանկը հայտարարում է «Ձմեռային» ակցիա, որի շրջանակում 2016թ. նոյեմբերի 28-ից մինչեւ 2017թ. փետրվարի 28-ը ներառյալ բանկի վարկառուները ոսկու գրավադրմամբ վարկեր ստանալուն զուգահեռ հնարավորություն կստանան շահել խաղարկվող 10 ոսկու ձուլակտորներից մեկը: Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում ոսկու գրավադրմամբ վարկերը տրամադրվելու են 18% անվանական տոկոսադրույքով, դրամով եւ մինչեւ 12 ամիս մարման ժամկետով:«Սա հերթական հաճելի անակնկալն է Անելիք Բանկի կողմից, երբ մեր հաճախորդն օգտվելով բանկային պրոդորկտից` միաժամանակ հնարավորություն է ստանում արժանանալ թանկարժեք նվերի: Ասեմ, որ խաղարկվելու են 3 հատ 10 գր կշռով եւ 7 հատ 5 գր կշռով ոսկու ձուլակտորներ: Ակցիայի ավարտին 3 աշխատանքային օրվա ընթացում մասնակիցների ցանկը (ոսկու գրավադրմամբ վարկային պայմանագրերի համարները) կտեղադրվի բանկի պաշտոնական կայքէջում, իսկ խաղարկությունը կհեռարձակվի բանկի youtube-յան եւ facebook-յան էջերով, որտեղ վարկառուները կկարողանան ուղիղ եթերով տեղեկանալ արդյունքների մասին»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նա հավելել է, որ խաղարկության անցկացման օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի ակցիայի ավարտից հետո՝ բանկի պաշտոնական կայքի միջոցով: Tweet Դիտում՝ 6606