Հայաստանի կառավարությունն առաջարկել է խստացնել ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ օրենքը

20.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ օրենքում լրացումներ եւ ուղղումներ մտցնելու՚ մասին օրինագիծը:

Ինչպես այսօր հաղորդել է Հայաստանի տնտեսական եւ առեւտրային զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը, տվյալ նախագիծը մշակվել է` հաշվի առնելով հանձնաժողովի աշխատափորձը, եվրոպական երկրների հակամենաշնորհային քաղաքականությունը, ինչպես նաեւ երկրի տնտեսական զարգացման ներկայիս փուլը: Արմեն Գեւորգյանի խոսքերով, օրինագիծը կոչ է անում պաշտպանել սպառողների իրավունքներն ու բարձրացնել ՙՏնտեսական մրցակցության մասին՚ օրենքի արդյունավետությունը: Այն սահմանում է անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորումը, շուկայում գերիշխող դիրքի չարաշահումն ու չարաշահումերի ձեւերը:

Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ օրենքը խստացնելու է պատժամիջոցներն ու վարչարարությունը: Նրա խոսքերով, օրենքի ընդունման դեպքում Հայաստանի Տնտեսական մրցակցության հանձնաժողովը կստանա լրացուցիչ լծակներ երկրում մրցակցություն ապահովելու համար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW