Վարչապետը հանձնարարել է սկսել ԾԻԳ-երի օպտիմալացման երկրորդ փուլը

01.12.2016 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) օպտիմալացման գործընթացը` սկիզբ դնելով դրա երկրորդ փուլին:
 
Վարչապետի խոսքով, մինչ օրս, կրճատվել կամ փակվել է հինգ նմանատիպ գրասենյակ: Ներկայում առկա է 17 ԾԻԳ, որոնք ֆինանսավորվում են միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից` վարկային կամ այլ միջոցների հաշվին:
 
Վարչապետը միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարել է բանակցել օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունների հետ` ԾԻԳ-երի թիվը եւ դրանց պահպանման ծախսերը 1/3-ով կրճատելու նպատակով:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ակնկալվում է ԾԻԳ-երի թիվը հասցնել 5-ի:

Դիտում՝ 3703

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW