Բնական գազը հունվարի 1-ից կէժանանա

25.11.2016 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամսական մինչեւ 10 հազ. խմ բնական գազ սպառող բաժանորդների համար գործող 146,7 հազ. դրամ/1000 խմ սակագինը հունվարի 1-ից կփոխարինվի 139 հազ./1000 խմ-ով:

Համապատասխան որոշումն այսօր ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)`դիտարկելով «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած հայտը:

Ինչպես հաղորդում է ՀԾԿՀ պաշտոնական կայքը, սոցիալապես անապահով ընտանիքների համար կսահմանվեն առանձին սակագներ. տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար կգործի 100 հազ. դրամ/1000 խմ, իսկ 600 խմ գերազանցող գազի համար՝ 139 հազ. դրամ/1000 խմ սակագին:
 
Ջերմոցային տնտեսությունների համար նոյեմբերի 1-ից մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում կգործի $212 համարժեք դրամ՝ 1000 խմ-ի դիմաց սակագինը, իսկ ապրիլի 1-ից հոկտեմբերի 31-ը՝ ամսական մինչեւ 10 հազ. խմ սպառման դեպքում՝ 139 հազ. դրամ/1000 խմ, իսկ 10 հազ. խմ եւ ավելիի դեպքում` $242,1 համարժեք դրամ`1000 խմ դիմաց:

Գյուղոլորտի վերամշակող (պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող) անձանց վաճառվող բնական գազի սակագինը կսահմանվի $212 համարժեք դրամ՝ սպառված 1000 խմ-ի համար:

Միաժամանակ, ամսական 10 հազ. խմ եւ ավելի սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազը կարժենա $242,1 համարժեք դրամ՝ յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց:

Դիտում՝ 4228
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW