ՀՀ-ն մտադիր է Չինաստանի համար այլ երկրներ մուտքի հարթակ դառնալ

25.11.2016 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ չինական բիզնեսի համար Հայաստանը կարող է դեպի երրորդ երկրներ մուտք գործելու կարեւոր հարթակ դառնալ:

Այս մասին վարչապետն ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ:  
 
Վարչապետն ընդգծել է Հայաստանի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունն ու ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները:

Թիան Էրլունն էլ նշել է, որ իր առաքելությունն է նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝  կարեւորելով տնտեսական փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով:


Դիտում՝ 2279

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW