«Լիդիան Ինթերնեյշնլ»-ն իր հայաստանյան դուստր ընկերության միջոցով $24 մլն-ի ապահովված վարկ է ստացել Ամերիաբանկից:Ինչպես հայտնել են ընկերությունից, միջոցներն ուղղվելու են «Լիդիան»-ին պատկանող Ամուլսարի ոսկու հանքի համար սարքավորումների ձեռքբերմանը: Ամուլսարի կառուցումը մեկնարկել է 2016թ. հոկտեմբերին, իսկ ոսկու առաջին արդյունահանումը նախատեսվում է 2018թ. առաջին եռամսյակում:««Լիդիան»-ն այս պահին հասել է $420 մլն արժողությամբ Ամուլսարի ֆինանսավորման ծրագրի $50 մլն-ի շեմին: Ակնկալում ենք մնացած գումարն ուղղել այլ սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորմանը: Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկերից է եւ լինելու է մեր առավել գնահատված գործընկերներից մեկը երկրում»,- ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը:Ամերիաբանկը վարկը տրամադրելու է մի քանի տրանշով, որոնցից առաջինը` $10 մլն արժողությամբ, նախատեսվում է արդեն այս տարվա դեկտեմբերին: Յուրաքանչյուր տրանշը մարվելու է տրամադրումից հետո 10 տարվա ընթացքում` մեկ տարի արտոնյալ ժամկետով: Tweet Դիտում՝ 8931