Կքննարկվի պետական ընկերությունների մասնավորեցման հարցը

10.11.2016 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է պետական ընկերությունների մասնավորեցման հարցը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների եւ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերը բաց ու հրապարակային մրցույթով, այդ թվումˋ Ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցնելու վերաբերյալ:

«Կարծում եմˋ պարզաբանելու կարիք չկա: Մենք ցանկանում ենք Ֆոնդային բորսան ակտիվացնել ու բարձրացնել այդ ընկերությունների կառավարման մակարդակը»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 2275

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW