Թրամփի հաղթանակը ֆինանսական շուկաներում քաոս է առաջացրել

09.11.2016 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մինչ ամբողջ աշխարհը բուռն քննարկում է ԱՄՆ ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփ հաղթանակը, համաշխարհային ֆինանսական շուկաներում տիրում է քաոսային իրավիճակ:

Ինչպես գրում է Independent-ը, փորձագետների կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է հանգեցնել ավելի վատ հետեւանքների, քան Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունը լքելու որոշումը (Brexit):

«Ներկայում ֆինանսական շուկաներից պարզ է դառնում, որ Wall Street-ը նոր առեւտրային օրվա բացումից հետո ականատես կլինի իր ամենախոշոր փլուզմանը: Բացի այդ, սպասվում է, որ բրիտանական FTSE 100 ինդեքսը կնվազի ավելի քան 4%-ով, որը կլինի նրա ամենամեծ անկումը Brexit-ի քվեարկությունից հետո»,- նշում է պարբերականը:

Մեկ գիշերվա ընթացքում Ասիայի, Ավստրալիայի եւ Հնդկաստանի շուկաներում նկատվել է բաժնետոմսերից ֆինանսների զգալի հոսք դեպի ավելի ապահով արժեթղթեր, ոսկի եւ արժույթներ, իսկ ընտրությունների առաջին արդյունքներից հետո, երբ պարզ դարձավ, որ Դոնալդ Թրամփը հաղթելու ճանապարհին է, դոլարը սկսեց անկում ապրել յենի եւ եվրոյի նկատմամբ:

Մեքսիկական պեսոն, որը Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության «բարոմետրն» է, մեկ գիշերվա ընթացքում դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 10%-ով:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին կհաջորդի FTSE 100 ինդեքսի անկումը 300-ից ավելի կետով, իսկ Dow Jones-ը կնվազի 800 կետով` ավելին, քան արձանագրվել է 2008թ. սեպտեմբերին, երբ սկիզբ առավ ֆինանսատնտեսական խոշոր ճգնաժամը:

Դիտում՝ 3399
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW