ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ներդնել գյուղմթերքի ֆինանսավորման նոր սխեմա, որով կկազմակերպվի արտադրված գյուղմթերքի ավելցուկի իրացումը: Իր առաջարկի մասին Իգնատի Առաքելյանը բարձրաձայնել է նախօրեին կայացած խորհրդակցության ժամանակ, որի նպատակն էր քննարկել գյուղմթերքների ավելցուկի մթերման նպատակով նախարարության մշակած պետական ֆինանսավորման նոր սխեմայի կիրառման հարցը:Նա ընդգծել է, որ ավելցուկի մթերումը կիրականացվի շուկայական գներով, որպեսզի արտադրողը` գյուղացին, չտուժի: Նախարարի խոսքով` ներկայում գործող «հումք հանձնող-վերամշակող/արտադրող-առեւտրային կետ/արտահանող» շղթան բավարար չէ մթերման գործընթացը լիարժեք կազմակերպելու համար, քանի որ պարունակում է պատրաստի արտադրանքի իրացման պահանջարկի անկում կամ չվճարման ռիսկեր: «Պետության եւ մասնավոր հատվածի միջեւ հարկավոր է ստեղծել շղթայական կապ, որով մենք կկարողանանք առանց գյուղացու համար ցավագին հետեւանքների կազմակերպել գյուղմթերքի ավելցուկի մթերման գործընթացը եւ խրախուսել արտահանումը», - ասել է Իգնատի Առաքելյանը: Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք կուսումնասիրեն ներկայացված սխեմայի ներդրման նպատակահարմարությունը եւ կտան համապատասխան եզրակացություն: Tweet Դիտում՝ 3446