ՀՀ-ն եւ Իրանը նախաստորագրել են գազի առքուվաճառքի եւ տարանցման հուշագիր

03.11.2016 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն այցելել է Իրան, որի շրջանակում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առքուվաճառքի եւ տարանցման վերաբերյալ։

Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության եւ «Էներգաիմպեքս» ընկերության միջեւ։

Իրանի նավթի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ գազի տարանցման հեռանկարները:

Պատվիրակությունն այցելել է նաեւ իրանական «Մափնա» ընկերություն, որը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայանների կառուցման բնագավառում։ Խոսքը առաջին փուլում 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցման մասին է։

Բացի այդ, այց է կատարվել Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման գլխավոր կապալառու «Սանիր» ընկերություն։ Քննարկվել են բարձրավոլտ գծի կառուցման հետ կապված հարցեր։

Դիտում՝ 2782

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW