Անելիք Բանկը գործարկել է «Պրեմիում» վարկատեսակը

31.10.2016 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը գործարկել է նոր՝ «Պրեմիում» վարկատեսակը, որն իրենից ներկայացնում է վարկ կամ վարկային գիծ՝ նախատեսված հետեւյալ ոլորտի աշխատակիցների համար`

- «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի Հավելված 1-ով եւ Հավելված 2-ով նախատեսված, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում (բացառությամբ 14-րդ կետի) նշված մարմիններում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք:
- ՀՀ-ում գործող բուժհաստատությունների բժիշկներ եւ ղեկավար անձիք:
- 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 300 կազմակերպությունների աշխատակիցներ:
- ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, ներկայացուցչությունների աշխատակիցներ:
- Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցներ` բացառությամբ նախնական եւ միջին կրթական հաստատությունների:
- Ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավար անձիք եւ դասախոսներ:
- ՀՀ-ում ՏՏ ոլորտի ընկերությունների աշխատակիցներ:
- ՀՀ բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների աշխատակիցներ:
- ՀՀ-ում ապահովագրական եւ ներդրումային ընկերությունների աշխատակիցներ:
- Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ եւ ավագանու անդամներ:

««Պրեմիում» վարկատեսակը հնարավորություն է տալիս շահավետ պայմաններով օգտվել Անելիք Բանկի մի շարք վարկատեսակներից, ստանալ ապահովագրություն` «ԴՊ+», «Տնային գույք» եւ «Քաղաքացիական պատասխանատվություն» պատահարների դեպքում, ինչպես նաեւ 20% զեղչ՝ պահատեղերի վարձակալության դեպքում:

Գործարկելով «Պրեմիում» վարկատեսակը մենք հնարավորություն ենք ընձեռում տարբեր բնագավառների աշխատակիցների ակտիվորեն օգտվել Անելիք Բանկում գործող բանկային պրոդուկտներից: Անելիք Բանկի մասնագետները ստեղծում են հատուկ մեր հաճախորդների պահանջներին համապատասխան շահեկանորեն տարբեր վարկատեսակներ՝ ձգտելով արդարացնել նրանց սպասելիքները»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 6455
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW