ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Masterсard միջազգային վճարային համակարգն ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» համատեղ ակցիայի արդյունքները: Բանկում նշել են, որ մրցանակների ամփոփիչ խաղարկությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro, MasterCard Standard Gold եւ MasterCard 100 առավել ակտիվ քարտապանները, որոնք 2016թ. հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գնումների դիմաց (այդ թվում՝ ինտերնետ-խանութներում) քարտերով վճարել են 500 000 եւ ավելի դրամ: Մրցանակները խաղարկվել են հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21:00-ին «Արմենիա TV» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Հաղթողները որոշվել են պատահական ընտրանքի մեթոդով: Խաղարկվել է Հայաստանում հանգստի 5 տուրիստական փաթեթ երկու անձի համար: Մրցանակակիրներ են դարձել Լիլիթ Լազարյանը, Արտյոմ Խաչատրյան, Մարիա Սարգսյանը, Մարիետա Մելքոնյանը եւ Հրաչիկ Կաղինյանը, իսկ ակցիայի հաղթող է դարձել Ռուդիկ Օհանջանյանը, որը ստացել է ճամփորդության ուղեգիր դեպի Մալդիվյան կղզիներ՝ երկու անձի համար:«ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Masterсard-ը պարբերաբար անցկացնում են մարքեթինգային արշավներ, որոնք ուղղված են անկանխիկ վճարումների խթանմանը եւ վճարային քարտերի ֆունկցիոնալության եւ հարմարավետության վերաբերյալ սպառողների իրազեկման բարձրացմանը, եւ ամեն անգամ թվով ավելի շատ բանկի հաճախորդներ են մասնակցում դրանց»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում ընդգծել են, որ ակցիային նախորդող ժամանակահատվածի համեմատ ակցիայի ընթացքում անկանխիկ շրջանառությունը տարբեր կատեգորիաների քարտերով աճել է 25%-ից մինչեւ 107%, «ինչը հնարավոր է դարձել հաճախորդների ակտիվ մասնակցության շնորհիվ»: Tweet Դիտում՝ 15416