Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) ստեղծել են համատեղ հանձնաժողով Եվրասիայի մի շարք երկրներում, ներառյալ Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, բանկային ոլորտի կորպորատիվ կառավարման իրավիճակի ուսումնասիորւթյան համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդը, Վրաստանի խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեում հայտնել են, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են տարածաշրջանի երկրների Կենտրոնական բանկերի, բանկային միությունների եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաեւ բանկային վերահսկողության Բազելի կոմիտեն: Իր աշխատանքի ընթացքում հանձնածողովն ուսումնասիրելու է Եվրասիայի երկրներում անցկացվող վարկային եւ ֆինանսական քաղաքականությունը, ռիսկերի կառավարման, բանկային ոլորտում մենեջմենտի եւ խորհրդի գործունեության տարանջատման իրավիճակը, բանկային վերահսկողության մարմինների եւ ֆինանսական շուկայի կարգավորիչների համագործակցությունը: Ուսումնասիորթւյունների արդյունքում կմշակվեն համապատասխան առաջարկներ: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վրաստանի խորհրդարանի ֆինանսա-բյուջետային կոմիտեի ղեկավար Իրակլի Կովզանաձեն: Tweet Դիտում՝ 8718