ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ կառավարության համար առաջնային խնդիրը բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարելն է:Այս մասին Կարեն Կարապետյանն ասել է հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ:Նրա խոսքով՝ կառավարությունը ՀՀ գործարար միջավայրում կատարելու է որոշակի խթանողի դեր, ստեղծելու է ներդրումային հիմնադրամ՝ բիզնեսի հետ համատեղ որոշակի նախագծերում մասնակցելու եւ աշխուժություն մտցնելու համար:«Որպեսզի վաղը մեր երկրում լինեն բարենպաստ պայմաններ զարգացման համար, խիստ անհրաժեշտ է մեր քաղաքացուն, մեր երեխաներին, մեր հաջորդ սերնդին կրթելը: Վաղվա օրը գրագետ մարդու օր է»,- ընդգծել է վարչապետը:Անդրադառնալով կոռուպցիայի խնդրին՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ «դրա դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը»:Նա հայտարարել է, որ կոռուպիցայի վերացման ուղղությամբ իրականացվելու են գործողություններ հարկային եւ մաքսային դաշտերում, կառավարության որոշումներում, գնումների, օտարերկրյա ֆինանսավորման, ինչպես նաեւ բիզնեսի համար հավասար եւ պարզ պայմաններ ստեղծելու դաշտում: Կառավարության ղեկավարը ներկայացրել է նաեւ Հայաստանի զարգացման իր տեսլականը:«Հինգ, տաս, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական: Մենք՝ հայերս, շատ հետաքրքիր եւ տաղանդավոր ազգ ենք, բայց շատ դեպքերում մեզ պակասում է պրագմատիզմը»,- նշել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 3781