ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել նոր առաջարկով

14.10.2016 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կկարողանան ձեւակերպել «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ հատուկ իրենց համար մշակված բարելավված պայմաններով:

Ինչպես նշել են բանկում, օգտվելով նշված ծառայությունից, հաճախորդները`

- Կստանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկ,
- Կմիավորեն մեկ կամ մի քանի կազմակերպություններում սպասարկվող մի քանի վարկերի ամենամսյա վճարումները մի վճարման մեջ,
- Կնվազեցնեն իրենց ամսական վարկային բեռը` ի հաշիվ վարկի ժամկետի երկարաձգման,
- Կստանան ավելի մեծ գումարի վարկ, քան այլ բանկերում վարկերի հանրագումարը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկից ստացված վարկի մարումները հնարավոր է շուրջօրյա իրականացնել Tel Cell եւ Easy Pay ընկերությունների ավելի քան 1500 վճարային տերմինալների, ինչպես նաեւ Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով»,- հիշեցրել են բանկում:

Դիտում՝ 12281
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW