Հայտնի են 2016թ. տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները

10.10.2016 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. տնտեսագիության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Օլիվեր Հարթը (Մեծ Բրիտանիա) եւ Բենգտ Հոլմստրեմը (Ֆինլանդիա)՝ պայմանագրերի տեսությունում կատարած ներդրման համար:

Այս մասին հաղորդում է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքը:

Շվեդիայի գիտությունների ազգային ակադեմիայում կարծում են, որ Հարթի եւ Հոլմստրեմի բացահայտումը թույլ կտա հասկանալ, թե իրական կյանքում ինչպես են կնքվում պայմանագրերը տարբեր գործակալությունների եւ ինստիտուտների միջեւ:

Ժամանակակից տնտեսության հիմքում ընկած են տարաբնույթ պայմանագրերը, իսկ այդ հարաբերությունները սովորաբար ենթադրում են շահերի բախում: Հենց այդ պատճառով չափազանց կարեւոր է, որպես պայմանագրերը լինեն ճիշտ մշակված, որպեսզի բոլոր կողմերը լինեն պաշտպանված:

Հարթը եւ Հոլմստրեմը մշակել են տեսություն, որը թույլ կտա վերլուծել այդ բարդ հարաբերությունները:     

Բենգտ Հոլմստրեմն աշխատում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, իսկ Օլիվեր Հարթը՝ Հարվարդի համալսարանում:

Դիտում՝ 10839

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW