Վաշինգտոնում կքննարկվեն հայ-ամերիկյան տնտեսական կապերը

06.10.2016 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-9-ը Վաշինգտոնում կմասնակցի հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:

Ինչպես նշել են նախարարության մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում ընդգրկված են հայ-ամերիկյան տնտեսական երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված շուրջ մեկ տասնյակ հարցեր:

Վաչե Գաբրիելյանը Վաշինգտոնում կմասնակցի նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի կառավարիչների խորհուրդների տարեկան ժողովին:

Այցի շրջանակում փոխվարչապետը հանդիպումներ կունենա ՀԲ-ի խմբի կառավարիչների եւ ԱՄՀ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:  

Փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում հոկտեմբերի 9-13-ը կմասնակցի նաեւ «Հայաստան ներդրումային համաժողով 2016»-ի աշխատանքներին: Վերջինիս նպատակն է ներկայացնել Հայաստանի ներդրումային գրավչությունն ու ցուցադրել Հայաստանի մրցակցային առավելությունները:

Համաժողովին մասնակցելու է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 3839

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW