Այս կառավարությանը հաջողվելու է անել ավելին, ասել է նախագահը

06.10.2016 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոր կաբինետին ուղղված շնորհավորական ուղերձով:

«Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման մակարդակի բարձրացումն է: Ներկայիս կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում` դառնալով սահմանադրական փոփոխությունների լոկոմոտիվն ու շարժիչ ուժը: Ձեզ վիճակված է դառնալ անցումային ժամանակաշրջանի առաջնորդը» ,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս կառավարությանը հաջողվելու է անել այն, ինչը նախորդներին չի հաջողվել:

«Իհարկե, բարդություններ կլինեն, բայց այդ ճանապարհին դուք մենակ չեք լինելու. մյուս պետական կառույցները կքայլեն ձեզ հետ: Իմ հորդորն է` նվիրվեք անմնացորդ: Պետական ծառայության անցնելով՝ անձնականը պետք է մղենք երկրորդ պլան: Ինչպես եւ պայմանավորվել ենք՝ նեղանալ եւ նեղսրտել չկա: Եղեք միասնական:  Վարչապետը սոսկ ղեկավար չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է», - նշել է նախագահը:

Անդրադառնալով անելիքներին՝ Սերժ Սարգսյանը նկատել է, որ դրանք բավական շատ են.

«Մենք իսկապես շատ բան ունենք անելու եւ այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ: Խնդրի արմատը մի փորձեք տեսնել նախկինում,  միայն առաջ նայեք. սա հաղթանակի բանաձեւն է, որը, վստահ եմ, բերելու է հաջողության», - նշել է նա:

Դիտում՝ 2781
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW