«Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենն այցելել է սպորտային համալիրի շինհրապարակ

05.10.2016 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Գազպրոմ Արմենիա»-ի վարչության նախագահ-գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանն այցելել է Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող մարզակրթական համալիրի շինհրապարարկ:

Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` Վարդան Հարությունյանը շրջայց է կատարել շինհրապարակով, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, ծրագրի իրականացման պատասխանատուներին տվել հանձնարարականներ:

Մարզակրթական համալիրի շինարարությունը մեկնարկել է այս տարի: Այն ներառելու է մանկական այգի, դպրոց` լողավազանով, բազմաֆունկցիոնալ սպորտային դահլիճ` սպորտային խաղերի համար, սառցահրապարակ, ինչպես նաեւ դահլիճ ՀՀ-ում տարածված սպորտաձեւերի համար:

Նախագծի շինարարությունը`շուրջ $49,3 մլն, ամբողջությամբ իրականացվում է «Գազպրոմ»-ի կողմից:

«Այս մարզակրթական համալիրը Հայաստանում իրականացվող խոշորագույն նախագծերից է, որը կյանքի է կոչվում «Գազպրոմ»-ի աջակցությամբ` «Գազպրոմը` մանուկների համար» լայնամասշտաբ ծրագրի շրջանակում: Այն բացառապես սոցիալական ուղղվածության է եւ բազմաֆունկցիոնալության տեսակետից չի ունենա իր համարժեքը հանրապետությունում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 16088
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW