Կոնվերս Բանկը բարելավել է ուսանողական վարկերի պայմանները

04.10.2016 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը վերսկսել է ուսանողական վարկերի տրամադրումը բարելավված պայմաններով՝ առաջարկելով «Իմ ապագան» եւ «Էքսպրես» վարկատեսակները։

««Իմ ապագան»-ն հայաստանյան շուկայում եզակի վարկատեսակ է, որը հնարավորություն է ընձեռում պլանավորել ուսման ընթացքը եւ վարկավորում ստանալ միանգամից ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Վարկը տրամադրվում է առավելագույնը 4 մլն դրամի չափով եւ 4 տարի ժամկետով, իսկ գումարը փոխանցվում է համապատասխան ուսումնական հաստատության հաշվին՝ կիսամյակային կտրվածքով:

Միաժամանակ, բանկում նշել են, որ «Էքսպրես» վարկը սպասարկման համեմատաբար ցածր վճարի, ինչպես նաեւ խրախուսման այլ եղանակների կիրառման շնորհիվ Հայաստանում ամենամատչելի ուսանողական վարկերից է։ Այն տրամադրվում է առավելագույնը 1 մլն դրամի չափով եւ 18 ամիս ժամկետով՝ 17-19% տարեկան դրույքաչափով։

Բացի այդ, Կոնվերս Բանկը շարունակում է վարկավորում իրականացնել գործող պետական ուսանողական վարկային ծրագրի շրջանակում:

Բանկում տեղեկացրել են, որ ուսանողական եւ էքսպրես վարկերից օգտվողներին անվճար տրամադրվում է VISA ISIC համատեղ դեբետային քարտ՝ սպասարկման 24 ամիս արտոնյալ ժամկետով:

Դիտում՝ 26618
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW