Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 7 մլրդ դրամով
04.10.2016 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Կոնվերս Բանկը համալրել է իր կանոնադրական կապիտալը 7 մլրդ դրամով:
Մասնավորապես, հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով:
Բանկում նշել են, որ առաջին փուլով կանոնադրական կապիտալի՝ 7 մլրդ դրամով համալրումից հետո նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 28 մլրդ դրամ:
«Բանկը նպատակ ունի ավելացնել մատուցվող ծառայությունների շարքը, զգալիորեն ընդլայնել եւ դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը, ներդնել նոր, արդիական բանկային տեխնոլոգիաներ եւ գործիքներ»,- ասված է հաղորդագրությունում:
Կապիտալի աստիճանական համալրման ու ամրապնդման գործընթացին զուգահեռ՝ Կոնվերս Բանկում իրականացվում են կառավարման համակարգի վերանայման, կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվածքների ներդրման աշխատանքներ:
Բանկում հիշեցրել են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ ձեւավորված Ներդրումային ծրագրերի հանձնաժողովի մասին, որի հիմնական խնդիրն է վերլուծել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները, բացահայտել ներդրումային գրավչությունը, ինչպես նաեւ գնահատել դրանց իրագործելիությունը: Հանձնաժողովը համալրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով:
«Աշխատանքների արդյունքում ակնկալվում է առաջնային արտադրության համար հավելյալ արժեք ստեղծող ճյուղերում (գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, վերականգնվող էներգետիկա) աջակցել արտահանման խթանմանն ու բնապահպանական ռիսկեր չպարունակող այլ արդյունավետ ծրագրերի իրականացմանը: Ծրագրերը կդիտարկվեն հետագա երկարաժամկետ բանկային ֆինանսավորման եւ սփյուռքահայ ներդրողների ներդրումների ներգրավման նպատակով»,- նշել են բանկում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: