Ածանցյալ ֆինանսական գործիքների օրենսդրությունը կբարեփոխվի

29.09.2016 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ինչպես նաեւ դրա ընդունմամբ պայմանավորված այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:

Գործադիրի համաձայն` նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ֆինանսական, մասնավորապես`ածանցյալ գործիքների (ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն, սվոփ, ռեպո) շուկայի զարգացման եւ խթանման անհրաժեշտությամբ։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով` օրենսդրական փաթեթի ընդունումը քաղաքացիներին հնարավորություն կտա ածանցյալ գործիքների օգնությամբ դուրս գալ միջազգային շուկա:

«Նման ֆինանսական գործարքների  կիրառումը հնարավորություն կտա ձեռնարկատերերին զսպել իրենց գործունեության հետ կապված տարբեր ռիսկեր (այդ թվում` արտարժույթի, հումքի գնի, վարկի տոկոսադրույքի եւ այլ շուկայական տատանման հետ) եւ կունենա իր դրական ազդեցությունը Հայաստանի  տնտեսության վրա»,- նշված է հիմնավորման մեջ:

Նախագծերի ընդունումը բխում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ 2016թ. ստորագրված «Մտադրությունների մասին» նամակից, համաձայն որի` Հայաստանը պարտականություն է ստանձնել բարեփոխել ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների նկատմամբ կիրառվող օրենսդրությունը:

Բարեփոխումներն իրականացվում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ՝ վերջինիս կողմից ներկայացված լավագույն միջազգային փորձի եւ ISDA (Սվոփերի եւ ածանցյալների միջազգային ասոցիացիա) մոդելի հիման վրա:

Դիտում՝ 8227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW