«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդը» («Լիդիան Արմենիայի» 100% բաժնետերը) հայտարարել է, որ Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը ընդունել է ընկերության հայտը՝ միանալու Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնությանը:Օրենսգիրքը կարգավորվում է ոսկու արդյունահանման համար ցիանիդի արտադրությանը, տեղափոխմանը եւ կիրառմանը վերաբերող հարցերը: Այս կանոնակարգերով է ընկերությունը առաջնորդվելու Ամուլսարի ծրագրում: Ցիանիդի օրենսգիրքը արդյունաբերության ոլորտում կամավոր սկզբունքներով գործող նախաձեռնություն է, որին կարող են միանալ ցիանիդի միջոցով ոսկու արդյունահանմամբ զբաղվող, ինչպես նաեւ ցիանիդ արտադրող եւ տեղափոխող պատասխանատու ընկերությունները:Միանալով նախաձեռնությանը` «Լիդիան Ինթերնեյշնլը» պարտավորվում է առաջնորդվել Ցիանիդի օրենսգրիքի սկզբունքներով եւ չափորոշիչներով, գործունեության վերահսկման համար ընդունել անկախ աուդիտ, որը ստուգումներ կիրականացնի ցիանիդի ներմուծման առաջին տարվա ընթացքում, իսկ այնուհետեւ՝ ամեն երեք տարին մեկ: Արդյունահանման գործընթացը արտոնագրվում է Ցիանիդի օրենսգրքի պահանջներին համապատասխանելու դեպքում:«Լիդիան Ինթերնեյշնլը» պարտավորվել էր Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի արտոնագրման համար հայտ ներկայացնել ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ՝ 2015թ.: Այդ ընթացքում ընկերությունը մշակեց Ցիանիդի կառավարման համապարփակ պլան եւ ցիանիդի օգտագործման գործընթացի ամփոփագիր եւ ծրագրում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական փուլի աուդիտն անցնել 2017թ. ամռանը՝ արդյունահանման մեկնարկից առաջ: Ընկերությունը պարտավորվել է հետեւել Օրենսգրիքի պահանջներին եւ ակնկալում է ստանալ այս նախաձեռնության լիարժեք արտոնագիրը, երբ կսկսի արտադրությունը:«Մենք պարտավորվել ենք Ամուլսարի հանքավայրը կառուցել եւ շահագործել արդյունաբերական լավագույն փորձին համապատասխան, եւ Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնությանը միանալը կարեւոր քայլ է այդ ուղղությամբ: Ժամանակակից պատասխանատու հանքարդյունաբերությունը վերահսկվում է մի շարք կարեւոր նախաձեռնությունների կողմից, որոնց նպատակն է ապահովելու անվտանգ շահագործում, բնապահպանական եւ սոցիալական համապարփակ վերահոսկողություն եւ շահագործման արդյունավետ կառավարում: Օրենսգիրքը նման կարեւոր նախաձեռնություններից մեկն է: Անդամակցությունը Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին կապահովի հանքի կառավարման խիստ վերահսկողություն եւ սա եւս մեկ անգամ վերահաստատում է Ամուլսարում օրինակելի հանք կառուցելու եւ շահագործելու մեր պարտավորվածությունը»,- նշել է «Լիդիան Ինթերնեյշնլի» նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը: Tweet Դիտում՝ 10975