Անելիք Բանկը գործարկել է «Արագ միջոցներ» վարկատեսակը

28.09.2016 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը գործարկել է «Արագ միջոցներ» վարկատեսակը, որը տրամադրվում է 150 հազ. դրամի չափով՝ 6 ամիս մարման ժամկետով, 24% տարեկան տոկոսադրույքով:

Ինչպես տեղեկացրել են բանկում, նոր վարկատեսակը վերականգնվող վարկային գիծ է, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդին յուրաքանչյուր 6 ամիսը մեկ երկարաձգել վարկի ժամկետը եւս 6 ամսով, բայց ոչ ավելի, քան 10 տարին:

«Անելիք Բանկի նոր վարկային պրոդուկտները ստեղծվում են մեր հաճախորդների պահանջարկների ուսումնասիրման հիման վրա: Այս վարկատեսակից օգտվելիս հաճախորդը, առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, կարող է ընդամենը 24 ժամվա ընթացքում ստանալ 150 հազ. դրամ կանխիկ գումար:

Եթե հարկավոր է շտապ գումար, օրինակ` վերանորոգման, բժշկական, ճամփորդական կամ այլ ծախսերը հոգալու կամ ապրանքներ ձեռք բերելու համար, ապա Անելիք Բանկը կօգնի իրականացնել ձեր ծրագրերը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 8138

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW