ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սուրեն Կարայանն այսօր նշանակվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:Այս պաշտոնը 2016թ. փետրվարի 24-ից զբաղեցնում էր Արծվիկ Մինասյանը, որը նախագահի այսօրվա հրամանագրով նշանակվել է բնապահպանության նախարար: Սուրեն Կարայանը ծնվել է 1973թ. ապրիլի 26-ին Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում: 1990-1995 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 1995-1998 թթ.՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1997-1998 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ, 1998-1999 թթ.` նույն վարչության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ, իսկ 1999-2000 թթ.` վարչության պետ։2000-2001 թթ. եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ-հարկային քաղաքականության վարչության պետ, 2001-2002 թթ.՝ պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ:2002-2006 թթ. եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ։2006-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:2008-2015 թթ. եղել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: 2015-ից մինչ օրս զբաղեցնում էր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Սուրեն Կարայանն անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Tweet Դիտում՝ 3887