Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է դասընթացները ՓՄՁ-ների համար

27.09.2016 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հոկտեմբերի 3-4-ը կանցկացնի հերթական անվճար բիզնես դասընթացները փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ղեկավարների համար:

«Բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդների համար իրականացրեց բիզնես դասընթացներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում դրանց ավելի արդյունավետ կառավարմանը: Այսօր այս դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր ՓՄՁ-ների համար»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Մինչ օրս բանկն իրականացրել է 36 բիզնես դասընթաց` կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական կառավարման եւ գործնական մարքեթինգի վերաբերյալ, որին մասնակցել է ավելի քան 400 ձեռնարկատեր եւ մենեջեր տարբեր ոլորտներում գործող շուրջ 250 կազմակերպություններից (այդ թվում` ծառայություններ, առեւտուր, արտադրություն, գյուղատնտեսություն):

«Դասընթացների նյութերը պատրաստվել են` համագործակցելով Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ, ինչի արդյունքում հաճախորդներին ներկայացվում են ամենաբարձր չափանիշներին համապատասխան նյութեր՝ թրեյնինգների վարման ժամանակակից լավագույն մեթոդիկայով»,- նշել են բանկում:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ` 010 318888  (81-85, 81-49) հեռախոսահամարով  կամ այցելելով բանկի՝ Երեւանում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

Դիտում՝ 4917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW