ՀՀ-ն ու Արցախը Փարիզում մասնակցում են IFTM Top Resa ցուցահանդեսին

20.09.2016 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայկական 7 ընկերություններ սեպտեմբերի 20-23-ը Փարիզում մասնակցում են IFTM Top Resa-2016 ամենամյա միջազգային ցուցահանդեսին, որտեղ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ ներկայացնում են ՀՀ-ն ու Արցախը` որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություններ:

Ինչպես հայտնել են հիմնադրամի մամուլի ծառայությունից, հայկական կազմակերպությունները ցուցահանդեսին մասնակցում են «հին գործընկերներին հանդիպելու եւ նոր ու արդյունավետ կապեր հաստատելու նպատակով»:

«Եվրոպան Հայաստանի թիրախային շուկա է, եւ դեպի Երեւան եվրոպական ավիափոխադրողների կողմից իրականացվող ուղիղ չվերթերը առավել մրցունակ ու գրավիչ են դարձնում հայկական ուղղությունը: Բացի այդ, եվրոպացի զբոսաշրջիկները գնահատում են էկոլոգիապես մաքուր սնունդը, պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը, որոնցով այդքան հարուստ են հայկական երկու պետությունները: Ցուցահանդեսը կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի առաջխաղացմանը ֆրանսիական շուկայում»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը:

IFTM Top Resa 2016-ին մասնակցում է շուրջ 32 հազ. գործարար ու մասնագետ 158 երկրից:

Դիտում՝ 5101

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW