Հայաստանի ԿԲ-ն բանկային գործունեության վերահսկման նոր տարրեր է ներմուծելու

05.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 5 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Կենտրոնական բանկը մտադիր է ապահովել Հայաստանի առեւտրային բանկերի թափանցիկությունը հասարակության համար, այսօր Երեւանում հայտարարել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2007 թ. ԿԲ-ն բանկային գործունեության վերահսկման նոր տարրեր է ներմուծելու:

ԱԺ կներկայացվեն համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծեր, որոնց համաձայն բանկերը պարտավորված կլինեն բաց լինել ոչ միայն ԿԲ-ի, այլեւ հասարակության համար:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Կենտրոնական բանկը պարտավորվում է մեկ փաստաթղթում անփոփել ՀՀ առեւտրային բակերի բոլոր սակագներն ու ծառայություններն ու ներկայացնել այն հանրությանը:

2007 թ. Կենտրոնական բանկը նաեւ հրապարակելու է բոլոր այն վարչական միջոցներն, որոնք կիրառվելու են այս կամ այն բանկի նկատմամբ եւ դրանց կիրառման պատճառները: Տիգրան Սարգսյանը կարծում է, որ դա թույլ կտա ուժեղացնել բնակչության վստահությունը բանկերի նկատմամբ` վերջիններիս գործունեությունը դարձնելով ավելի կանխատեսելի եւ բաց հասարակության համար:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW