Կոնվերս Բանկը դարձել է SWIFT-ի կողմից մշակված KYC Registry միջազգային համակարգի անդամ: Ինչպես նշել են բանկում, համակարգը հնարավորություն է տալիս «Ճանաչիր հաճախորդիդ» (Know Your Customer) ընթացակարգի շրջանակում իրականացնել անհրաժեշտ տեղեկատվության անվտանգ փոխանակում թղթակից բանկերի միջեւ, ինչպես նաեւ դրա գնահատում եւ մոնիտորինգ:«KYC Registry-ն ստանդարտացված տվյալների կենտրոնացված բազա է, որը բանկերին տալիս է տեղեկատվության պահպանման եւ օգտագործման հնարավորություն: Բանկերի տրամադրած տվյալները ստուգվում են SWIFT-ի կողմից, այնուհետեւ ներմուծվում համակարգ»,- ասված է հաղորդագրությունում: Տեղեկատվությունը KYC Registry համակարգ զետեղումն ու ստացումը բանկերի համար անվճար է: Յուրաքանչյուր բանկ ինքնուրույն կարող է վերահսկել սեփական տեղեկատվության հասանելիության աստիճանը:«Դառնալով համակարգի անդամ` Կոնվերս Բանկը կկարողանա խուսափել թղթակցային հարաբերությունների շրջանակում տեղեկատվության կրկնակի եւ ռեսուրսատար փոխանակումից: Այսուհետեւ հնարավոր է ցանկացած պահի հավաքագրել եւ թարմացնել ՀՀ օրենսդրությամբ եւ բանկի ներքին ակտերով պահանջվող անհրաժեշտ տեղեկատվությունը թղթակից բանկերի վերաբերյալ»,- ասել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների եւ առեւտրի ֆինանսավորման բաժնի պետ Իննեսա Ամիրբեկյանը:Նրա խոսքով, KYC Registry համակարգին անդամակցությունը Կոնվերս Բանկը թղթակից բանկերի հետ հարաբերություններում դարձնում է «առավել թափանցիկ, վստահելի եւ հուսալի գործընկեր»:«KYC Registry-ին հնարավորություն է ընձեռում բանկերին ցուցադրել իրենց թափանցիկությունը եւ համապատասխանությունը «Ճանաչիր հաճախորդիդ» ընթացակարգի պահանջներին: Մեր մասնակիցների աճող ցուցակում Կոնվերս Բանկի ընդգրկվելը ցույց է տալիս համակարգի արժեքը թղթակցային բանկային համայնքում»,- նշել է SWIFT համակրգի KYC Compliance Services ստորաբաժանման ղեկավար Բարտ Կլաեյսը:Բանկում տեղեկացրել են, որ KYC Registry համակարգին անդամակցում է 2500-ից ավելի ֆինանսական կազմակերպություն ավելի քան 200 երկրներից: Tweet Դիտում՝ 19191