ՎիվաՍելը կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստման ազգային ծրագրին հատկացրել է $100 հազար

31.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 31 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայ մանուկների պատվաստման հիմնադրամը (MACVF) ու ՎիվաՍել բջջային օպերատորն այսօր հայտարարել են կարմրուկի եւ կարմրախտի հաղթահարմանն ուղղված համագործակցության մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայ մանուկների պատվաստման հիմնադրամի կարմրուկի եւ կրմրախտի դեմ պատվաստման Ազգային ծրագրին ՎիվաՍելը հատկացրել է $100 հազար:

“Ընկերության մեծությունը պետք է չափվի ոչ թե ֖`հնարավորություններով, կամ եկամուտներով, այլ հասարակության կյանքի վրա ունեցած երկարաժամկետ դրական ազդեցությամբ: Մեր գործողությունները հիմնված են հենց այս սկզբունքի վրա”,- ասել է ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարմրուկի եւ կրմրախտի դեմ պատվաստման ծրագիրը, որը նախատեսվում է սկսել 2007 թ. գարնանը, հանդիսանում է Հայաստանի կառավարության կողմից ընդունված Կարմրուկի եւ կարմրախտի վերացման ռազմավարության մի մասը` ի պատասխան ԱՀԿ-ի կողմից ընդունված Եվրոպայում կարմրուկի եւ կարմրախտի վերացման ռազմավարության:

Չնայած այդ հիվանդությունների նախապահպանությանը, Հայաստանը դեռևս պատկանում է կարմրուկի համաճարակների նկատմամբ ընկալունակ երկրների թվին, որոնք ամեն տարի ընդգրկում են 30-40 մլն երեխա ամբողջ աշխարհում, որոնցից 9 մլն մահանում են:

Ինչպես նշել է MACVF-ի ծրագրի ղեկավար Նարինե Հայրապետյանը, “ՎիվաՍելի հետ մեր համագործակցությունը կօգնի փրկել երեխաների կյանքն ու ապահովել մի քանի հայ սերունդների ապագա բարեկեցությունը”:

“ՎիվաՍելի առատաձեռն նվիրաբերությունը մեզ հնարավորություն կտա Հայաստանի երեխանŖˠհամար ձեռք բերել կարմրուկի եւ կարմրախտի պատվաստանյութի խիստ անհրաժեշտ պաշարները”,- ասել է Նարինե Հայրապետյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW