Գեոթիմը անվանափոխվել է Լիդիան Արմենիայի

16.08.2016 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող «Գեոթիմ» ՓԲԸ-ն անվանափոխվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի:

Ինչպես նշել են ընկերությունում, անվանափոխության որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ամուլսարի ծրագիրը մտնում է նոր փուլ:

«Որոշումը կայացվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում աշխատող թիմը ընդլայնվելու է, դառնալով երկրում խոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի վրա աշխատող մեծ թիմ, որը ներառելու է Գեոթիմի, Լիդիան Ինթերնեյշնլի, կապալառուների թիմը: Ամուլսարի ծրագիրը ներկայացնելու համար ընկերությանն անհրաժեշտ էր մեկ անվանում՝ անվան հետ կապված շփոթմունքներից խուսափելու համար:   

Ավելի քան 10 տարի Լիդիան Ինթերնեյշնլը ներկայացրել է Ամուլսարի ծրագիրը եւ Հայաստանը համաշխարհային շուկայում, եւ Լիդիան անվանումը ձեռք է բերել մեծ ճանաչում: Ընդհանուր անունը հնարավորություն կտա Ամուլսարի ծրագրին ներկայանալու մեկ անվամբ եւ տարբերանշանով»,- նշված է հաղորդագրությունում:  

Ընկերությունում նշել են, որ անվանափոխությունը որեւէ այլ իրավական փոփոխություն չի ենթադրում: Ընկերությունը կշարունակի աշխատել նույն իրավական պայմաններով, ինչպես նախկինում: «Լիդիան Ամենիա» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ն) գրանցված է Հայաստանում, եւ ընկերության վրա տարածվում են ՀՀ բոլոր օրենքները:

Դիտում՝ 14323
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW