Օգոստոսի 15-22 Դիլիջանում կանցկացվի զբոսաշրջավարությանը նվիրված 7-օրյա դասընթաց:Այն կմիավորի 30 հայ եւ վրացի երիտասարդների, ինչպես նաեւ հայկական եւ վրացական մասնավոր ոլորտը ներկայացնող եւս 30 ներկայացուցչի: Ծրագիրն իրականացնում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնը»՝ ԵՄ-ի Արեւելյան Գործընկերության Տարածքային համագործակցության կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում:Զբոսավարության թեմայով որակավորման դասընթացների մասնակիցներն իրենց ձեռք բերած գիտելիքները կկիրառեն Տավուշ եւ Քվեմո-Քարթլի մարզերի ոչ նյութական արժեքներ ընդգրկող տուր-փաթեթներ կազմելու համար: Միջոցառման շրջանակում Հայաստանի եւ Վրաստանի եւս 30 մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ կանցնեն հատուկ դասընթացներ՝ հյուրընկալության եւ շուկայավարության թեմաներով՝ բարձրացնելու զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայությունների որակը: Որպես ծրագրի կայունություն ապահովող բաղադրիչ՝ նախատեսվում է հեռախոսային հավելվածների ստեղծում, որոնք կտրամադրեն միջսահմանային շրջաններում զբոսաշրջության հնարավորությունների մասին համակողմանի տեսանելիություն: Ծրագրի թիրախային շրջաններ են ընտրվել Հայաստանի Տավուշ եւ Վրաստանի Քվեմո-Քարթլի մարզերը՝ նկատի ունենալով սոցիալ-մշակութային եւ այլ ընդհանրությունները: Երկու տարածաշրջաններն էլ ունեն զբոսաշրջային մեծ ներուժ, հատկապես՝ ոչ նյութական զբոսաշրջային արժեքների առումով: Tweet Դիտում՝ 4893