S&P-ն մտադիր է մուտք գործել հայաստանյան շուկա
29.07.2016 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.balkaneu.com




Standard and Poor’s (S&P) միջազգային վարկանշային գործակալության կորպորատիվ վարկանշման տնօրեն Ալեքսանդր Գրիազնովն այսօր հայտարարել է, որ մի շարք հայաստանյան ընկերությունների շրջանում առկա է գործակալությունից վարկանիշ ստանալու հետաքրքրություն:
Այս մասին Ալեքսանդր Գրիազնովն ասել է Երեւանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի համատեղ կազմակերպած «S&P-ի գլոբալ վարկանշում. աճի նոր հնարավորություններ» սեմինարի շրջանակում:
Ըստ S&P ներկայացուցչի՝ այս պահին Հայաստանում իրենց պոտենցիալ հաճախորդները բանկերն ու մյուս ֆինանսական հաստատություններն են, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, վարկանիշի համար առաջինը դիմում են հենց այս կազմակերպությունները:
Ալեքսանդր Գրիազնովի խոսքով՝ թեեւ իրենք չեն աշխատում հայաստանյան շուկայում, սակայն այն մշտապես իրենց տեսադաշտում է, եւ ընթանում են համապատասխան բանակցություններ:
«Հայաստանի շուկան ներդրողների տեսանկյունից քիչ զարգացած է, սակայն ունի աճի ներուժ»,- ընդգծել է Ալեքսանդր Գրիազնովը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ նշել է, որ հեղինակավոր գործակալությունների շնորհած վարկանիշները կարեւոր նշանակություն ունեն ՀՀ ընկերությունների համար միջազգային ֆինանսների հասանելիությունն ապահովելու գործում:
«Վարկանիշն անհրաժեշտ է բոլոր այն ընկերություններին, որոնք ունեն խոշորանալու եւ միջազգային կապիտալի շուկաներ մուտք գործելու ձգտում»,- նշել է նա:
Ներսես Երիցյանի խոսքով՝ վարկանիշը հնարավորություն է տալիս առանց գրավի ներգրավել ֆինանսներ արտասահմանից, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ներդրողներից, որոնց «տնօրինած միջոցները չափվում են տրիլիոն դոլարներով»:
Բացի այդ, վարկանշումը կարեւոր է ներքին խնայողությունները դեպի ներդրումներ ուղղորդելու համար, որոնք, ըստ ԿԲ փոխնախագահի, ՀՀ զարգացման այս փուլում դեռեւս գտնվում են ցածր մակարդակի վրա:
«Հայաստանն այս պահին ունի սուվերեն վարկանիշ երկու միջազգային գործակալություններից՝ Moody's եւ Fitch: Առաջիկայում դիտակում ենք նաեւ S&P-ից վարկանիշ ստանալու հնարավորությունը»,- հայտարարել է Ներսես Երիցյանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: