“Գազպրոմ Նավթը” հաստատել է, որ քննարկում է Հայաստանում նավթամշակող գործարանի կառուցման հնարավորությունը
26.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 26 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Գազպրոմ նավթ” ընկերությունը հաստատել է, որ քննարկում է Հայաստանում նավթամշակող գործարանի (ՆԳ) կառուցման հնարավորությունը:
Մոսկովյան “Կոմերսանտ” թերթն այսօր գրում է, որ խոսքը գնում է Իրանի հետ սահմանի վրա տարեկան մինչեւ 7 մլն տոննա նավթ հզորությամբ գործարանի կառուցման մասին:
ՆԳ շինարարության արժեքը գնահատում է նվազագույնը $1.7 մլրդ` առանց տրանսպորտային ենթակառույցների հաշվարկի, որոնց գինը կկազմի մոտ $1 մլրդ:
Թերթի տվյալներով, հայկական կողմը ի սկզբանե Ռուսաստանին առաջարկել էր կառուցել 3-4 մլն տոննա հզորությամբ գործարան: ՙՍակայն Մոսկվան առաջարկել է ՆԳ-ն հզորությունն ավելացնել երկու անգամ: Ընդ որում, Հայաստանի նավթամթերքների տարեկան պահանջարկը չի գերազանցում 250 հազար տոննան: Ինչո±ւ են անհրաժեշտ նման հզորություններ. դա կարելի է հասկանալ` դատելով ապագա գործարանի վայրից. Հայաստանի եւ Իրանի սահմանի վրա, Մեղրիի մոտակայքում: Գործարանը նավթը ստանալու է Իրանից, եւ այդ նպատակով իրանական Թեբրիզից, որտեղ արդեն կա ՆԳ, մինչեւ Հայաստանի հետ սահմանը կկառուցվի 200 կմ երկարությամբ նավթատար: Ստացված նավթամթերքները Իրան են փոխադրվելու երկաթուղու միջոցով, որը նույնպես բացակայում է՚,- գրում է թերթը:
ՙՓորձագետները կարծում են, որ տնտեսական տեսանկյունից նախագիծն անիմաստ է` բացատրելով հետաքրքրությունը նրա նկատմամաբ քաղաքական պատճառներով: Իսկապես, նավթամշակող գործարանը Հայաստանում` քաղաքական նախագիծ է, որի հնարավոր մասնակիցները հետապնդում են նախ եւ առաջ քաղաքական շահ եր՚,- գրում է ՙԿոմերսանտը՚:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: