ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:Ինչպես հաղորդում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի առաջին փուլի (CARMAC 1) արդյունքները, ինչպես նաեւ երկրորդ փուլի (CARMAC 2) ընթացքը:«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության առաջին ծրագրի իրականացումը մեծապես նպաստել է մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը: Այդ հաջողություններն ամրապնդելու եւ ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար հարկավոր է մշտական ուշադրության կենտրոնում պահել նաեւ ծրագրի երկրորդ փուլով իրականացվող աշխատանքների կատարումը»,- նշել է նախարար Սերգո Կարապետյանը: ՀԲ գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիեւը բարձր է գնահատել CARMAC 1 ծրագրի արդյունքները` հավելելով, որ այն հիմք է հանդիսացել ծրագրի երկրորդ փուլի բարեհաջող ընթացքի համար: Քննարկվել են ծրագրի շրջանակում «Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի» (GEF) ֆինանսավորմամբ իրականացված արոտավայրերի բարելավման եւ գնահատմանն ուղղված միջոցառումների շարունակման հնարավորությունը, ինչպես նաեւ Հայաստանում անասնաբուժական սպասարկման կենտրոնների կողմից իրականացվող արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերը:Անդրադարձ է կատարվել նաեւ անասնապահության հետագա զարգացման համար մեծ կարեւորություն ունեցող գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման խնդրին: Քննարկվել է նաեւ «Հայաստանում խաղողագործության վերակազմակերպման» (ֆիլոքսերայի դեմ պայքարի) դրամաշնորհային ծրագրի իրականացման հնարավորության հարցը, որի շրջանակում պատվիրակության անդամներն առաջարկել են համատեղ ուսումնասիրել Նոր Զելանդիայի փորձը` հետագայում այն Հայաստանում կիրառելու նպատակով: Tweet Դիտում՝ 3124