ԿԲ-ում քննարկվել են յուանով ներդրումներ կատարելու հեռանկարները

08.07.2016 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հուլիսի 7-8-ն անցկացվել է «Չինական յուանով ներդրումների հեռանկարները» թեմայով համաժողով:

Ինչպես հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունից, համաժողովը կազմակերպվել է Միջազգային հաշվարկների բանկի (BIS) աջակցությամբ, որին մասնակցել են մի շարք երկրների (Ավստրիա, Ռուսաստան, Բելոռուս, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա եւ այլն) կենտրոնական բանկերի, ինչպես նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներ:

Չինական յուանով ներդրումների հնարավորությունները, առկա ռիսկերն ու խնդիրներն ուսումնասիրելու նպատակով իրենց փորձն են ներկայացրել Amundi Asset Management, BIS, Clearstream, HSBC, Bank of China եւ People’s Bank of China կազմակերպությունների մասնագետները:

Համաժողովի շրջանակում քննարկվել են Չինաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկայի կառուցվածքին ու առանձնահատկություններին, բարձր վարկանիշով ֆինանսական գործիքներում ներդրումների հնարավորություններին եւ դրանց իրականացմանը վերաբերող հարցեր:  

Նշենք, որ 2016թ. հոկտեմբերի 1-ից չինական յուանը ԱՄՀ-ի կողմից կներառվի Փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ) արժութային զամբյուղի կազմում:

Դիտում՝ 3824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW