“Մակ AM” ՍՊԸ (Հայաստանում Apple-ի պաշտոնակն դիստրիբյուտոր) տնօրեն Էռնեստ Մարդոյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը -Ե՞րբ է բացվել Apple Center-ը Երեւանում: - Պաշտոնապես կենտրոնը բացվեց 2006 թ. դեկտեմբերի 15-ին, իսկ ընկերությունը գրանցվել էր 2005 թ. մայիսին: Այդ ժամանակահատվածում կատարվում էին կենտրոնի համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները: - Դուք հանդիսանու՞մ եք Apple-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: - Մենք Apple-ի պաշտոնական դիստրիբյուտորն ենք Հայաստանում, կամ այլ կերպ ասած` ավտորիզացված րիսելլերը: ԱՊՀ երկրներում այսպիսի կենտրոններ գործում են Ադրբեջանում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Ռուսաստանում (մի քանի կենտրոններ): - Ըստ ամենայնի, լավ ուսումնասիրել եք շուկան մինչեւ այն մուտք գործելը: Որքանո՞վ է Հայաստանում պահանջված Apple-ի տեխնիկան եւ արտադրանքի ո՞ր տեսակներն են առավել հայտնի: - Հայաստանում պահանջված է Apple-ի գրեթե ողջ տեսականին: Հայասատանի համակարգչային տեխնիկայի շուկան արդեն գրեթե կազմավորված է, իսկ Apple-ի արտադրանքը համակարգչային աշխարհին փոքր-ինչ այլ մոտեցում է ենթադրում: Օրինակ` Հայաստանում տեղի է ունենում շինարարական բում, զարգանում է դիզայներական գործը, մուլտիմեդիան եւ այլն: Apple-ը կարող է առաջարկել այդ բոլոր գործընթացների իրագործման համար անհրաժեշտ իր մուլտիմեդիա, դիզայներական, ֆոտո- եւ վիդեո մոնտաժային ծրագրերը: - Հայաստանի համակարգիչների եւ համակարգչային տեխնիկայի շուկայի ո՞ր տոկոսն եք մտադիր գրավել: - Մոտ ժամանակներս մենք մտադիր ենք դուրս գալ շուկային 30-40%-ի մակարդակի վրա` ինչը չափազանց բարձր ցուցանիշ է: Դա պայմանավորված է արտադրանքի որակով եւ Apple-ի գնային քաղաքականությամբ: Հայաստանում Apple-ի տեխնիկայի գները ԱՄՆ-ի գներից թանկ են ընդամենը 5-7%-ով: Apple-ի հայկական սրահում համակարգիչների գները սկսում են $1700-ից: Մենք նաեւ իրագործում ենք ապառիկ վաճառք` 20% կանխավճարով եւ 6-12 ամիս մարման ժամկետով: - Apple-ի ինչպի՞սի արտադրանք է ներկայացված սրահում: Զբաղվու՞մ եք արդյոք սերվիսային եւ երաշխիքային սպասարկմամբ: - Սրահում ներկայացված է Apple արտադրանքի գրեթե ողջ տեսականին` սեղանի MacPRO, iMac, Mac mini համակարգիչներ, Macbook, դիսպլեյներ, iPod: Մոտ ժամանակներս կներկայացվի նաեւ iPhone-ը: Սրահում լայնորեն ներկայացված է նաեւ Apple-ի ծրագրային ապահովումը: Կենտրոնն իրագործում է նաեւ սերվիսային եւ երաշխիքային սպասարկում: Միեւնույն ժամանակ նշեմ, որ մեզ մոտ նեկայացված Apple-ի արտադրանքը հավաքված է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ինչը գրեթե բացառում է խոտանի հավանականությունը: -Որո՞նք են ձեր առաջիկա ծրագրերը: - Մտադիր ենք Հայաստանում բացել ուսումնական կենտրոն, որտեղ կուսուցանենք MacOS-ի բոլոր ծրագրերը: Tweet Դիտում՝ 10899