Կարկուտի վնասները վերացնելու համար Արմավիրին 51 մլն դրամ է հատկացվել

09.06.2016 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասի հետեւանքի վերացման, ինչպես նաեւ մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն այսօր որոշել է 51 մլն դրամ (շուրջ $107 հազ.) հատկացնել Արմավիրի մարզպետարանին:

Գումար կհատկացվի մարզի Փարաքար եւ Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նաեւ Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի փոխանցմամբ՝ մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի՝ բյուջեի միջոցներով:

Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր կիրականացվի նաեւ հարեւան գյուղում՝ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով: Դավիթ Լոքյանի խոսքով՝ այն կապահովի շուրջ 185 երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը:

Վերոնշյալ գումարից միջոցներ կհատկացվի նաեւ Արտաշար համայնքին МТЗ-82 մակնիշի գյուղատնտեսական տրակտորի ձեռք բերման համար:

Դավիթ Լոքյանը նշել է, որ կարկուտի հասցրած վնասներից հետագայում խուսափելու համար անհրաժեշտ է Արմավիրի մարզի Արգինա, Տանձուտ, Արեւիկ, Եղեգնուտ եւ Արտաշար համայնքներին համար ձեռք բերել 12 հակակարկտային կայան:

Դիտում՝ 3209
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW