Հունվարի 16-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը կթողարկի պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր` տարեկան 7 % եկամտաբերությամբ

15.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 15 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից հունվարի 16-ից կթողարկվեն պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր տարեկան 7% եկամտաբերությամբ: Թողարկման ծավալը 100 մլն դրամ է:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նշյալ պարտատոմսերը կարող են ձեռք բերել միայն ֆիզիկական անձինք եւ միայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գանձապետական պահառուի սպասարկման կետերից: Ազատ վաճառքի ժամկետն է ս.թ. ապրիլի 6-ը ներառյալ: Արժեկտրոնների վճարումները կկատարվեն եռամսյակային կտրվածքով: Պարտատոմսերի հետգնման օրն է 2007թ հուլիսի 16-ը:

Պարտատոմսերն առաջին օրը կվաճառվեն անվանական արժեքով, իսկ հաջորդ օրերին` անվանական արժեքից հավելավճարով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8573
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW