Պրոմեթեյ Բանկը գործարկել է Transfer Card ծառայությունը

30.05.2016 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը, հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով, ներդրել է նոր ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով:

Բանկում նշել են, որ Transfer Card ծառայությունը թույլ կտա հաճախորդներին առանց բանկ այցելելու ստանալ MoneyGram, UNIStream, INTELEXPRESS, ANELIK, Converse TRANSFER, БЭСТ համակարգերով արագ դրամական փոխանցումները՝ անմիջապես վճարային քարտով:

Արագ դրամական փոխանցումները հեռախոսազանգի միջոցով ստանալու համար անհրաժեշտ է՝

- Դիմել բանկ եւ անվճար ստանալ Transfer Card՝ առանց տարեկան սպասարկման վճարի, ցանկացած արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո կամ ՌԴ ռուբլի,

- Զանգահարել 010 56 20 36 հեռախոսահամարով, ներքին հեռախոսահամար՝ 7777,

-Նշել Ձեր տվյալներն ու փոխանցման կոդը:

«Հաշված րոպեներ անց փոխանցման գումարը հասանելի կլինի Ձեր Transfer Card-ով եւ հնարավոր կլինի կանխիկացնել բանկի բանկոմատներից կամ POS տերմինալներից 0% միջնորդավճարով»,- ասված է հաղորդագրությունում:

Transfer Card-ին կից կարելի է ակտիվացնել`

- SMS ծանուցումների ծառայությունը,

- Prometey Mobile անվճար բջջային հավելվածը iOS-ի կամ Android-ի համար, որը հնարավորություն է տալիս հետեւել քարտի միջոցների շարժին, կատարել փոխանցումներ, կոմունալ եւ այլ վճարումներ՝ առանց բանկ այցելելու:

Դիտում՝ 22811

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW