Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն ամփոփել է կանանց տոներին նվիրված «Մարտի 8-ին` 8 նվեր» ակցիայի արդյունքները: Ակցիայի շրջանակում մարտի 9-ից մինչեւ մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ամենամեծ գումարով գնումներ կատարած քարտապան կանանց միջեւ խաղարկվել են մրցանակներ:«Ակցիան անցկացվել է MasterCard-ի հետ համատեղ, որի նպատակն էր մեր երկրում անկանխիկ վճարումների առաջխաղացումը: Այն MasterCard-ի հետ համատեղ ակցիաներից առաջինը չէ: Այս անգամ որոշեցինք մեր կանանց նվիրել ոչ թե մեկ, այլ միաժամանակ ութ նվեր` մեր բանկի պրոդուկտների տեսքով: Ակցիայի արդյունքներով` 400 քարտապաններից առավել ակտիվները որպես նվեր ստացել նաեւ USB-կրիչներ՝ բանկի եւ MasterCard-ի լոգոտիպով, իսկ նրանցից 10-ը` 8,7% Cash Back ծառայության ակտիվացման հավաստագիր»,- ասել է Առէկսիմբանկի Մարքեթինգի եւ գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:Բանկում հիշեցրել են, որ նվերների տոնական փաթեթը ներառել է՝- Անվճար միջազգային պլաստիկ քարտ MasterCard Standard` 1 տարի գործողության ժամկետով եւ առանց չնվազող մնացորդի,- MasterCard Gold տեսակի քարտ` 75% զեղչով, 1 տարի գործողության ժամկետով եւ առանց չնվազող մնացորդի, - Քարտի դրական մնացորդի նկատմամբ տարեկան 8.7% հաշվարկում` ՀՀ դրամով,- Բանկի գլխամասային գրասենյակում 75x310x435 չափսի պահատեղերի տարեկան վարձակալության դեպքում` 50% զեղչ,- Mobile Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն,- Internet Banking ծառայությանը միանալու դեպքում` իրականացված բանկային գործարքներն անվճար դիտելու հնարավորություն,- 3-20% զեղչ սպասարկման 7 կետերում: Tweet Դիտում՝ 12847