Վաշինգտոնում «վերաբացահայտել» են հայկական գինին

24.05.2016 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախորդ շաբաթ Վաշինգտոնում՝ Սմիթսոնյան ինստիտուտի «Սիդնի Դիլըն Ռիփլի» կենտրոնում (S. Dillon Ripley Center), կայացել է «Պատմությունը գավաթում՝ վերաբացահայտելով հայկական գինին» (“History in a Glass: Rediscovering Armenian Wine”) միջոցառումը:

Միջոցառման ընթացքում «Կարաս» նախագծի մենեջեր եւ Semina Consulting ընկերության հիմնադիր Վահե Քեուշգուերյանը ներկայացրել է հայկական գինեգործության հազարամյակների պատմությունը, խոսել է հայկական խաղողի եւ գինու առանձնահատկությունների մասին:

Վահե Քեուշգուերյանը ներկայացրել է ներկայում Հայաստանում արտադրվող Keush, Karas, Kataro, Trinity, Old Bridge, Koor եւ Van Ardi գինիները, որից հետո միջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսել դրանք:

Առաջիկայում նախատեսվում է հայկական գինու շնորհանդեսներ կազմակերպել նաեւ Բոստոնում, Չիկագոյում եւ Լոս Անջելեսում:

Նախորդ շաբաթ հայկական գինիների շնորհանդես-համտես է տեղի ունեցել նաեւ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում:

Սմիթսոնյան ինստիտուտը հիմնադրվել է 1846 թվականին: Այն աշխարհի խոշորագույն թանգարանն ու հետազոտական համալիրն է, որի կազմում գործում են թանգարաններ, պատկերասրահներ եւ հետազոտական հաստատություններ:


Դիտում՝ 23804
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW