ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը:Վարչապետը կարեւորել է Հայաստանում խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանն ու տնտեսական աճին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում եւ հաշվի առնելով միջազգային շուկայում գների անկումը՝ պետությունը փորձում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ոլորտի ձեռնարկություններին: Հովարդ Սթիվենսոնը տեղեկացրել է, որ հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը եւ նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին: Նա նշել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված ներդրումների ծավալը կազմում է շուրջ 400 մլն դոլար: Tweet Դիտում՝ 4078